Միացեք Հայաստանի առաջատար ASA Forum հարթակին, որտեղ միավորվում են հետազոտությունն ու ստեղծարար արդյունաբերությունը, նոյեմբերի 15-ին՝ Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայում։
Մասնակից դարձեք մշակութային քաղաքականության երկխոսությանն ու կապ հաստատեք ոլորտի առաջատար մասնագետների հետ` միասին ձևավորելով Հայաստանի ստեղծարար ապագան։
- ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ԳՈՐԾՈՆ
- ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
- ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՎ ՋԱՏԱԳՈՎՈՒՄ
- ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՍՏԵՂԾԱՐԱՐ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՇՈՒՐՋ
- ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՎԱՅՐ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ
Այս պանելում կքննարկվի, թե ինչպես կարող է ռազմավարական ապակենտրոնացումն ընդլայնել մշակութային փորձառությունների և ստեղծագործական հնարավորությունների հասանելիությունը մարզերում, հզորացնել համայնքները և մշակութային սպառման ավելի լայն շրջանակ առաջարկել` նորարարական և համագործակցային կառավարման շնորհիվ:
* Քննարկման լեզուն - անգլերեն, համաժամանակյա թարգմանությամբ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ ԵՎ ՍՊԱՌՈՒՄ
Աննա Տորեջիանիի հետ միասին մենք կանդրադառնանք մշակույթի արժեքի գնահատման, դրա սոցիալական ազդեցության ըմբռնման և գնահատման կարևորությանը։ Հղում անելով նրա «The Audience Agency» և «Մշակութային արժեքի կենտրոն» կազմակերպություններում աշխատանքային փորձին՝ մենք կուսումնասիրենք, թե ինչպես են փաստերն ու պատկերացումները վերաձևավորում որոշումների կայացումը և ապահովում ավելի կայուն մշակութային էկոհամակարգերի և մոդելների կառուցումը։
ԱՆՆԵ ՏՈՐԵՋԻԱՆԻ
The Audience Agency, ՄԹ
հիմնադիր և գործադիր տնօրեն
ՀԻՄՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ
ԱՆՆԵ ՏՈՐԵՋԻԱՆԻ
The Audience Agency, ՄԹ
հիմնադիր և գործադիր տնօրեն
ՀԻՄՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ
Աննե Տորեջիանին «The Audience Agency» կազմակերպության հիմնադիրն ու գործադիր տնօրենն է։ «The Audience Agency»-ն հայտնի է մշակութային տվյալների կիրառման իր նորարարական մոտեցումներով և մեթոդաբանությամբ:
Աննե Տորեջիանին փորձառու ֆասիլիտատոր, հետազոտող և խորհրդատու է, որը համագործակցում է մշակութային կազմակերպությունների և քաղաքականություն մշակողների հետ։ Նրա ղեկավարած նախագծերը ներառում են նորարարարական և փոփոխությունների ծրագրեր Ազգային Թրաստի, Անգլիայի արվեստների խորհրդի, Սինգապուրի ազգային արվեստների խորհրդի, Բրիտանական խորհրդի և Եվրոպական հիմնադրամների ցանցի համար: Աննեն նաև Լիդսի համալսարանի մշակութային արժեքի կենտրոնի փոխտնօրենն է։
* Զեկույցի լեզուն - անգլերեն, համաժամանակյա թարգմանությամբ
Միացեք մեզ ASA-ի շնորհանդեսին, որի ընթացքում կծանոթանաք մեր առաքելությանն ու ստեղծարար ոլորտներին աջակցելու ռազմավարությանը:
ԱՍԱ «Արվեստի ջատագովման համայնքը» ձևավորվել է ՀԲԸՄ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի արդյունքում: Կազմակերպության գործունեությունը ֆինանսավորվում է Շվեդիայի արվեստների դրամաշնորհների կոմիտեի ArtNexus ծրագրի, ՀԲԸՄ Հայաստանի և JHM հիմնադրամի կողմից։
ԱՍԱ-ի նպատակն է կամրջել ստեղծարար համայնքը ոլորտի կառավարման մարմինների հետ, խթանել հետազոտություններն ու մասնագիտական փորձագիտությունը, ինչպես նաև զարգացնել մշակութային դիվանագիտությունը՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակներում։
* Շնորհանդեսի լեզուն - հայերեն, անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ
Ի՞նչ ռազմավարությամբ ու տեսլականով են առաջնորդվում ոլորտի աջակցության ինստիտուտները, ի՞նչ ապագա են կերտում պետական և մասնավոր աջակցության ծրագրերը: Այս հարցերի քննարկմանը կմասնակցեն Հայաստանում գործող առաջատար կառույցների ներկայացուցիչները, որոնց օրակարգում մշակույթի և ստեղծարարության աջակցությունն առաջնահերթություն է: Բանախոսները կքննարկեն ոլորտի մարտահրավերներն ու հնարավորությունները, համայնքների ներգրավումը և տեխնոլոգիաների օգտագործելու հնարավորությունները՝ աշխույժ մշակութային ապագա ստեղծելու համար:
* Քննարկման լեզուն - հայերեն, համաժամանակյա թարգմանությամբ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՏԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼՆԵՐ
ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Keep On Live-ը համերգասրահների ու փառատոնների առաջատար ասոցիացիա է, որը խթանում է կենդանի երաժշտության մշակույթը ամբողջ Իտալիայում: Շնորհանդեսը կվարի Keep ON Live-ի արտադրության և գեղարվեստական ղեկավար Գայանե Կևորկեանը:
Վայր: Գրադարան / LOFT սրահ, Ֆիլհարմոնիա
RESONANCE ծրագրի համակարգմամբ
SoundCrit-ը ստեղծագործությունների բաց մասնագիտական քննարկման ձևաչափ է։
Սա երաժշտական պրոդյուսերների, երաժիշտների և երգահանների համատեղ աշխատարան է` նպատակ ունենալով զարգացնել համայնքի համագործակցային մշակույթը` աշխատանքի վերաբերյալ կառուցողական, արդար արձագանքի միջոցով։
Վայր՝ Շուշիկի դահլիճ, Ֆիլհարմոնիա
hosq հիմնադրամի համակարգմամբ
hosq հիմնադրամի կողմից համադրված այս քննարկումը միավորում է առաջատար մշակութային մասնագետների՝ զրուցելու Հայաստանում արվեստի կառավարման մերօրյա փորձի վերաբերյալ։ Այն ուսումնասիրում է, թե ինչպես են հաստատությունները, անկախ նախաձեռնությունները և կրթական ծրագրերը արձագանքում նոր գեղարվեստական և սոցիալական մարտահրավերներին։
Զրույցը hosq-ի` արվեստի կրթության ապագայի վերաբերյալ շարունակական հետազոտության մաս է կազմում և նպատակ ունի բացահայտել ոլորտում համատեղ ուսուցման, համագործակցության և կայուն զարգացման հնարավորությունները։
* Քննարկման լեզուն - անգլերեն, համաժամանակյա թարգմանությամբ
ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՎ ԱՐՎԵՍՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ. ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՄԱՍՆԱՎՈՐ ՈԼՈՐՏԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ԳՆԱՀԱՏԵԼՈՎ ԲԻԶՆԵՍԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՐՎԵՍՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Միացե՛ք միասին նշանավորելու մասնավոր կազմակերպությունների ներդրումները, որոնք մեծապես խթանում են մշակույթ և ստեղծարարության զարգացումը, ժառանգության պահպանումը և տաղանդների բացահայտումը:
Փակման արարողությունը կուղեկցվի երաժշտությամբ, արվեստի գործերի շնորհանդեսով, հյուրասիրությամբ և B2A մրցանակաբաշխությամբ՝ գնահատելով բիզնեսների մշակութային ներդրումը
ՉՈՐՍ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ`
Նշանավորվում են այն բիզնեսները, որոնք մշտապես աջակցում են մշակութային միջոցառումներին և համայնքային նախագծերին: Մրցանակը տրվում է նրանց, ովքեր հովանավորում են երաժշտական փառատոներ, արվեստի ցուցահանդեսներ և մշակութային ժառանգության նախագծեր՝ խթանելով մշակութային կենսունակությունը և համայնքային ներգրավվածությունը:
Նշանավորվում են այն բիզնեսները, որոնք խթանում են մշակութային նախաձեռնությունները և ինտեգրում դրանք իրենց հիմնական առաքելության և գործունեության մեջ։
Նշանավորվում են մշակութային ժառանգության պահպանմանը նվիրված բիզնեսները: Մրցանակը տրվում է նրանց, ովքեր հովանավորում են ժառանգության պահպանման նախագծեր, աջակցում պատմամշակութային ցուցահանդեսներին և խթանում մշակութային պատմության գնահատումը:
Այս անվանակարգում ճանաչվում են այն բիզնեսները, որոնք արվեստը ինտեգրում են կորպորատիվ միջավայրում: Մրցանակը կարևորում է այն ընկերությունները, որոնք աջակցում են հանրային արվեստի նախագծերի ստեղծմանը, հովանավորում են աշխատանքային վայրերում արվեստի ծրագրերի իրականացումն ու ստեղծում են տարածքներ, որտեղ արվեստն ու բիզնեսը ստեղծագործաբար հատվում են:
Մենք բարձր ենք գնահատում մեր հիմնադիր անդամների և գործընկերների արժեքավոր աջակցությունը Հայաստանում արվեստի, մշակույթի և ստեղծարար ոլորտների զարգացման և աճի գործում